Պորտուգալիան ներկայացրել է Աշխարհի առաջնության հայտացուցակը
SportՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմը ներկայացրել է Մունդիալ-2018-ի հայտացուցակը:
Եվրոպայի չեմպիոնները առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով. Դարպասապահներ՝ Անտոնի Լոպեշ («Լիոն»), Բետու («Գյոզտեպե»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), պաշտպաններ՝ Բրունու Ալվեշ («Ռեյնջերս»), Սեդրիկ Սոարեշ («Սաութհեմփթոն»), Ժոզե Ֆոնտե («Դալյան Իֆան»), Մարիու Ռուի («Նապոլի»), Պեպե («Բեշիկթաշ»), Ռաֆայել Գերեյրո («Բորուսիա Դ.»), Ռիկարդու Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»), կիսապաշտպաններ՝ Ադրիեն Սիլվա («Լեսթեր»), Բրունու Ֆերնանդեշ, Ուիլյամ Կարվալյո (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ժոաո Մարիու («Վեստ Հեմ»), Ժոաու Մոուտինյո («Մոնակո»), Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ»), հարձակվողներ՝ Անդրե Սիլվա («Միլան»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ»), Գոնսալու Գուեդեշ («Վալենսիա»), Ռիկարդո Կուարեժմա («Բեշիկթաշ»):
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: