Սննդամթերքը 5-25 տոկոս էժանացել է. սա մտածելու առիթ է տալիս
БлогосфераԲաբկեն Թունյանը գրում է.
Սննդամթերքի մի քանի տեսակների գները Երևան Սիթիներում վերջին մի քանի օրերին էժանացել են 5-ից 25%-ով։ Ավելին, մեծ հավանականությամբ, առաջիկայում գնանկումները կշարունակվեն՝ ավելի շատ ապրանքների գծով։ Ընդ որում, միջազգային շուկաներում այդ ապրանքների գների էական նվազում չի եղել։
Գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հիմա բոլորս անհամբեր սպասում ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բացատրություններին։ Որովհետև առանց լուրջ պատճառների կտրուկ գնանկումը նշանակում է, որ նախկին գինը չհիմնավորված բարձր է եղել։ Այսինքն, տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում։
Որովհետև գների կտրուկ նվազումը ոչ պակաս բացատրության կարիք ունի, քան գների աճը։
Բայց չշտապենք, սպասենք պաշտոնական տեսակետին. միգուցե գնանկման այլ պատճառներ կան։