Հրաձգություն՝ Տեխասի դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Տեխաս նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Սանտա Ֆե քաղաքի դպրոցի 17-ամյա աշակերտներից մեկը մտել է արվեստի դասարան և կրակ է բացել այնտեղ գտնվող աշակերտների վրա: Հրաձգության հետևանքով զոհվել է 10 հոգի, այդ թվում՝ 9 աշակերտ և 1 ուսուցիչ: Եվս 10 մարդ վիրավորվել է: