«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչը փչացել է թռիչքի ժամանակ
Հասարակություն«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան` աջ շարժիչի փչանալու պատճառով: Ավիաընկերությունն ինքնաթիռի ուղևորներին Մոսկվայից Աստրախան է ուղարկել պահեստային ինքնաթիռով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին:
Ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ շարժիչի փչանալու դեպքն առաջին անգամ է տեղի ունենում «Պոբեդա»-ի թռիչքների ամբողջ ընթացքում:
Նշվում է, որ չվերթն իրականացնում էր Boeing 737-800 ինքնաթիռը:
Ավիաընկերությունում հայտնել են, որ իրենց բոլոր 12 Boeing 737-800 ինքնաթիռներն արտադրվել են 2014-2015 թվականներին: