00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ի՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)

Հայտնի անհայտության մասին

Սուվորով, Կուտուզով, Բեռնս, Մոցարտ, Պուշկին, Օսկար ՈՒայլդ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջին, Կարլ Մարքս, Լև Տրոցկի, Վոլտեր, Գյոթե, Հայդն, Ռադիշչև... Որքան էլ տարօրինակ լինի, այս մարդկանց կենսագրություններում կա ընդհանուր մի բան, որ միավորում է նրանց։ Նրանք բոլորը եղել են մասոնական օթյակների անդամներ։ Այդ ապշեցուցիչ փաստը միշտ հետաքրքրել է ինձ, քանի որ մասոնության մասին իմ պատկերացումները փոքր-ինչ հակասում էին այդ շարժմանը վերը հիշատակված անձանց մասնակցությանը։ Իմ առջև միշտ հառնում էր մի տրամաբանական հարց. եթե նրանք բոլորը մասոններ են եղել, ապա այդ դեպքում ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին։ Այս հարցը երկար ժամանակ ինձ համար բաց էր մնում, մինչև հնարավորություն առաջացավ իմ հարգելի ընթերցողի հետ քննարկելու տարակույսներն ու հետևություններ անելու։

Հայտնի է, որ Եվրոպայի ու Ամերիկայի մի շարք պետություններում մասոնությունը պետական և ազգային ավանդույթներից անբաժան ընդհանրություն է։ Կանոնական մասոնությունը երբեք հակամիապետական կազմակերպություն չի եղել։ Անգլիայի Միավորված մեծ օթյակի Մեծ վարպետը ավանդաբար թագավորական ընտանիքի անդամներից մեկն է, Ազատ որմնադիրների շվեդական միաբանության Մեծ վարպետը` Շվեդիայի թագավորը։ Իտալիայում մասոնները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել 19-րդ դարում միասնական իտալական պետության ստեղծման գործում։ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդին մասոն էր։

Մասոնությունը հասկանալու և օգտագործելու նպատակով նրան անդամագրվել է Պետրոս 1-ին ցարը, բայց դա ոչինչ չտվեց նրան։ Նա չկարողացավ հասկանալ ո՛չ մասոնության էությունը, ո՛չ էլ վտանգը։ Պետրոսին մասոնությունը ցույց տվեցին այն տեսքով, ինչ ձեռնտու էր մասոնությանը, և ցարի մոտ մասոնության մասին, ընդհանուր առմամբ, դրական կարծիք ձևավորվեց։ Պետրոս 1-ինը Ռուսաստանի պետական դրոշն ընդունեց մասոնական գույներով (ինչպես Ֆրանսիայինն ու ԱՄՆ-ինը)` սպիտակ, երկնագույն և կարմիր, սպիտակը (շոտլանդական)` վերևում։ Երբ կոմունիստները մասոնական այդ դրոշը փոխարինեցին կարմիրով, դա չի նշանակում, թե նրանք վատը փոխարինեցին լավով։ Կարմիր դրոշը, այսպես կոչված, «Ռոտշիլդների դրոշն» է («Ռոտշիլդ» թարգմանաբար նշանակում է «կարմիր պաստառ»)։ Կոմունիստներն ուղղակի չարի մի ձևը փոխեցին մեկ ուրիշով։ Բայց դա սոսկ մասոնական լեգենդ է, իսկ այ որ Պավել 1-ին, Ալեքսանդր 1-ին, Ալեքսանդր 2-րդ կայսրերը մասոններ են եղել, պատմական փաստ է։

Բանն այն է, որ գոյություն ունեն իրենց մասոնական օթյակներ կոչող երկու միանգամայն տարբեր տիպի կազմակերպություններ։ Մասոններն իրենք այդ կազմակերպություններն անվանել են կանոնական և ոչ կանոնական օթյակներ։

Կանոնական մասոնությունը սկիզբ է առնում միջնադարյան ազատ որմնադիրների, գոթական տաճարների, ամրոցների ու դղյակների շինարարների արհեստագործական համքարություններից (գիլդիա)։ Նրա ծեսերի հիմքում ընկած են շինարարական աշխատանքների սիմվոլները։ Իր ներկա տեսքը կանոնական մասոնությունն ստացել է 18-րդ դարում` Անգլիայում։ Ըստ էության` իսկական մասոնությունը հենց դա է։ Հենց կանոնական օթյակների անդամներ էին Սուվորովը, Մոցարտը, իրենց ժամանակի բազմաթիվ այլ ականավոր մարդիկ, հայրենիքի նվիրյալ զավակներ, բոցաշունչ հայրենասերներ ու վսեմ գաղափարների մարտիկներ։ Ցանկացած կանոնական օթյակի հիմնական սկզբունքներն են` մեկ Աստծո հավատը, ուրիշի կարծիքի հանդեպ հարգանքը, խաղաղության, սիրո և եղբայրության իդեալներին հասնելու ձգտումը։ Կանոնական մասոնները պարտավոր են սիրել իրենց երկիրը, հավատարիմ լինել նրա օրենքներին ու օրինական ընտրված իշխանություններին, աշխատանքը համարել մարդու հիմնական պարտականությունը, հարգել աշխատանքն իր բոլոր ձևերով։

Ոչ կանոնական մասոնությունը իրենց մասոններ համարող, բայց միաժամանակ մասոնության հիմնարար սկզբունքները մերժող մարդկանց միություն է։ Առավել խոշոր ոչ կանոնական մասոնական կազմակերպությունը Ֆրանսիայի Մեծ արևելքն է (նշեմ, որ Ֆրանսիայում կա նաև կանոնական մասոնություն, որի կազմակերպություններն են Ֆրանսիայի Ազգային մեծ օթյակը և Ֆրանսիայի Գերագույն խորհուրդը)։ Ոչ կանոնական մասոնների օթյակները ճանաչված չեն համաշխարհային մասոնական եղբայրության կողմից։ Ոչ կանոնական օթյակներում միանգամայն այլ գաղափարախոսություն է, այլ կառուցվածք, այլ սկզբունքներ։ Իսկ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բնայ Բրիթը», «Ռոթարի» ակումբը, Բիլդերբերգյան ակումբը, առհասարակ կապ չունեն մասոնության հետ, թեև երբեմն հավակնում էլ են մասոնական կազմակերպություններ կոչվելուն։

Եվ այսպես, մասոնությունը ո՛չ կրոն է, ո՛չ եկեղեցի, ո՛չ էկումենիկ շարժում, ո՛չ պաշտամունք, ո՛չ աղանդ։ Մասոնությունը չի կառուցվում կրոնադավանական սկզբունքով։ Մասոնության նպատակն է ի մի բերել լավ մարդկանց` միմյանց հետ շփվելու, միմյանց օգնելու համար, անկախ նրանց դասային, ազգային ու կրոնական տարբերություններից։ Իսկ միջազգային մասոնական դավադրության` միասնական կենտրոնից կառավարվող մի ինչ-որ գաղտնի կազմակերպության թեման անհեթեթ է, քանի որ բոլոր երկրների բոլոր Մեծ օթյակները լիովին անկախ են։

Հ.գ. Համաշխարհային մասոնության նշանավոր գործիչներից մեկը` Ալբերտ Պայկը, գրել է. «Որպես իր երկրի քաղաքացի, մասոնը պետք է լինի սահմանադրական կառավարության, օրենքի, կարգուկանոնի, կարգապահության և պետական իշխանությանը ենթարկվելու կողմը»։

Արման Հովասափյանի գրառումը:

դիտվել է 13510 անգամ
Այս թեմայով
Լրահոս
21 Հուն
Ի՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակելԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Մեգան Մարքլը և արքայազն Չարլզը՝ Royal Ascot-ի բացմանը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ) ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ) Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Շերը ստիպված է եղել տավարի լեզու ուտել (տեսանյութ, լուսանկարներ) Հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել (լուսանկարներ) Տեսանյութ․ չվերթի ժամանակ ուղևորներից մեկը սկսել է մուրացկանություն անել (լուսանկարներ) Բուֆոնն առաջիկայում բուժզննում կանցնի ՊՍԺ-ումՓաշինյանը խափանեց Մարուքյանի ծրագրերըԱյսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ Հայտնի է Սերժի Վաչոյի բնակարանից ու ռեստորանից հայտնաբերված գումարի չափըՕդեսայի հայկական մշակութային կենտրոնում ավանդույթների և մշակույթի միջազգային փառատոն է անցկացվել ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի». Ռուստամ ԳասպարյանԻնչ պետք է անել, որպեսզի հակառակորդն արկածախնդրության չդիմիՎաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության վերաբերյալ ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ Կիևի բենզալցակայանում «ինքնասպասարկման» հետևանքով պայթյուն է որոտացել (տեսանյութ)Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Ռոզա Ֆիլբերգը շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով ցույց է տվել սլացիկ ոտքերը «Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ է
Ամենադիտված