Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 

Հայաստանին պետք է կուտակային համակարգ. Մանե Թանդիլյան

Հայաստան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Հայաստանին պետք է կուտակային համակարգ: Այս մասին ասված է նախարարի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ, որտեղ անդրադառնում է սոցիալական ցանցերում առկա այն մեկնաբանություններին, որոնք վերաբերում են կուտակային համակարգի վերաբերյալ նրա՝ նախկինում և այսօր արված հայտարարություններին: 

«Նախ ասեմ, որ բոլոր այն խնդիրներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ, կուտակայինն ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին: Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում հրավիրել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին: Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ»,-նշել է Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանը պարզաբանել է, թե ինչու այդ դեպքում չի անում հստակ հայտարարություններ: Նա նշել է, որ իր արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է:

«Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչն ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել: Մեր պետության շահն ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ»,-նշել է նախարարը:

Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ Հայաստանին կուտակային համակարգ պետք է, քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։

Նախարարը հիշեցրել է, որ մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ 

«Այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից: Բավարա՞ր է արդյոք, իմ կարծիքով՝ ոչ: Դրանից բացի, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի ՀՀ կառավարության և ապա՝ Ազգային ժողովի կողմից: Այսպիսով, այո, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ: Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ»,-հավելել է Մանե Թանդիլյանը:

2014թ.-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: ՀՀ կառավարության և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ միջև կնքված պայմանագրի համաձայն Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում  են «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ Կայուն եկամտային(FIX), Պահպանողական(CON) և Հավասարակշռված(BAL):

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին
Ամենադիտված