Արթուր Սարկիսովի թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը՝ «Ենիսեյ»-ը, նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգրի անցումային խաղերում «Ենիսեյ»-ը մրցում էր Մախաչկալայի «Անժի»-ի հետ: Թիմերի առաջին խաղում «Ենիսեյ»-ը հաղթել էր 0:3 հաշվով, իսկ երկրորդ խաղում պարտվեց 4:3 հաշվով: «Ենիսեյ»-ը նվաճեց առաջնության ուղեգիր:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 52-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը վաստակեց նաև 11 մետրանոց հարվածի իրավունք:
Տեսանյութը` այստեղ:
КРАСНОЯРСК НЕ СПИТ! pic.twitter.com/c6ruZmhUXH
— ФК «Енисей» (@FCEnisey) May 20, 2018