00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Գորիս» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Սարալանջի փողոցը մի քանի ժամով կփակվի Վթար Կոսովոյում. կան զոհեր և վիրավորներ. վերջիններիս մեջ են նաև Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ«Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»«Բելառուսիայում գործում է մահապատիժ ու դա կիրառվում է բացառապես այն անձանց դեմ, ովքեր փորձում են դուրս գալ նախագահ Լուկաշենկոյի դեմ»Քայլի Ջեները փոխել է մազերի գույնը (լուսանկարներ)Իրանի հետախուզվող քաղաքացին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ (լուսանկարներ) Բերդավանցիների փակած Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. Տավուշի մարզպետ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանի այցը թույլ տալու համար

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

 «... Ես չեմ հավատում ոգեշնչմանըհավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրահղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրերշաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելուհամարես համառորեն անում եմ դա»Շառլ Ազնավուր:

«Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդն այսօր՝ մայիսի 22-ին տոնում է ծննդյան տարեդարձը. Շառլ պապիկն այսօր դարձավ 94 տարեկան: Բայց նրան պապիկ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Էլ ո՞ւմ եք ճանաչում, որ 94 տարեկանում հանդես է գալիս բազում համերգներով, ճամփորդում է աշխարհով մեկ, իրականացնում ոչ միայն համերգային, այլև բարեգործական ու բազում այլ ծրագրեր, լի է անսահման դրական էներգիայով ու ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:

…Ազնավուրին առաջին անգամ «հանդիպեցի» 12-13 տարեկանում. մեր ձայնագրիչից հաճախ էին հնչում նրա «She»-ն «La Bohème»-ը: Իրական կյանքում առաջին հանդիպումը տեղի ունեցավ ավելի ուշ. բոլորովին անսպասելի, երանելի 2015-ին՝ System of a Down-ի հայաստանյան լեգենդար համերգի օրը՝ օդանավակայանում: Այն ժամանակ Ազնավուրի հետ խոսել չհաջողվեց, բայց ո՞վ կմտածեր, որ նույն 2015-ի հոկտեմբերին նա կրկին կվերադառնա Հայաստան և «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում կնշի՝ Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենքԵրբեք չեմ դադարում աշխատելմիգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,-նշել էր հանրահայտ արտիստը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…». Շառլ Ազնավուր:

Հանրահայտ այս տողերը քանիսի՜ համար են ոգեշնչման աղբյուր դարձել. Ֆրանսիայում ծնված, քմահաճ Փարիզն ու ամբողջ աշխարհը նվաճած արվեստագետի կենսագրությունը լեգենդի պես պտտվում է նրա բոլոր հայրենակիցների շուրթերին: Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվել նրան:

 «Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել». Շառլ Ազնավուր:

 1946 թ. հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը, և ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

«Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»… Ազնավուրի հիթերի ոչ ամբողջական ցանկն է: Հիթեր, որ արդեն քանի՜-քանի սերունդներ են սիրում:

Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա»,  «Սատանան և տասը պատվիրանները»,  «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին». Շառլ Ազնավուր:

 Ազնավուր արվեստագետն ու հասարակական գործիչն ամուր կառչած է հայրենիքին: Հայաստանը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարում նրա մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: Հիմնադրամի պաշտոնական կայքը՝ aznavourfoundation.org-ը տեղեկացնում է, որ հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ թանգարանը և կրթամշակութային կենտրոն բազմաբնույթ միջոցառումների, դասընթացների համար: 

Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են «Ազնավուր» կենտրոնին նվիրաբերել իրենց արժեքավոր անձնական իրերը՝ ստեղծելու Ազնավուրի կյանքի վավերական, կենդանի և ինտերակտիվ վերապատումը: Կենտրոնում կիրականացվեն այնպիսի ուսումնական ծրագրեր, ինչպիսիք են երաժշտության, կինոյի և ֆրանսերենի դասընթացները:

 «Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է». Շառլ Ազնավուր:

 Վերջերս լեգենդի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր, բացի այդ նա կոտրվածք էր ստացել: Ճապոնական hipjpn.co.jp կայքը փոխանցում է, որ մայիսին Ազնավուրի՝ Ճապոնիայում կայանալիք համերգները տեղափոխվել են 2018 թ. սեպտեմբեր: lefigaro.fr-ն էլ փաստում է՝ Ազնավուրը խոստացել է, որ հունիսի 5-ին հանդես է գալու Մոնակոյում. արտիստը շարունակելու է հիացնել իր երկրպագուներին աներևակայելի կամքի ուժով ու տաղանդով:

Ավանդույթի համաձայն` Ազնավուրի տարեդարձը հայրենիքում կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը, Հայկ Պետրոսյանը:  

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը». Շառլ Ազնավուր:

 

 Ռոզա Գրիգորյան

դիտվել է 4277 անգամ
Լրահոս
17 Նոյ
«Գորիս» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Սարալանջի փողոցը մի քանի ժամով կփակվի Վթար Կոսովոյում. կան զոհեր և վիրավորներ. վերջիններիս մեջ են նաև Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ«Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել «Բելառուսիայում գործում է մահապատիժ ու դա կիրառվում է բացառապես այն անձանց դեմ, ովքեր փորձում են դուրս գալ նախագահ Լուկաշենկոյի դեմ»Քայլի Ջեները փոխել է մազերի գույնը (լուսանկարներ)Իրանի հետախուզվող քաղաքացին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ (լուսանկարներ) Լավ, ինչքան կարելի է լկտիաբար ստել ու անտեղի մեղադրել այլոց՝ սեփական անհաջողությունների մեջԲերդավանցիների փակած Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. Տավուշի մարզպետ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանի այցը թույլ տալու համար Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում. Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը՝ Փաշինյանին Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ Կարլսենը և Կարուանան միավոր կիսեցինԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է իր լիազորություններըՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել. ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 50,5 մլն դրամի վնաս Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը Քայլ, որին կառավարությունը դեռ պատրաստ չէ Հակաքարոզչություն են անում, չարի կերպար ստեղծում և ոչնչացնում․ Նիկոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասինՄովսիսյանը գերազանցեց Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի և Իսպանիայի ընտրանիները նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներինՊետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելական եկեղեցին՝ քաղաքական «աչոկներ» հավաքելու համար Բելգիայի բնակիչներից մեկը լոտոյով ավելի քան 50 մլն եվրո է շահել Պահանջ կառավարությանը․ վերադարձնել գերեվարված Կարեն ՂազարյանինՀայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում ՀԱԵ-ն չի կարող ողջունել պառակտումը. Գարեգին Բ-ն՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մասին Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) Արջն ընկել էր թակարդը․ որսագողության դեպք է գրանցվելԴանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է նաև կանեփանման չորացված զանգված Երիտասարդը զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում». նրա դին հայտնաբերել են փրկարարներըԱնսպասելի շրջադարձ Հայաստանի համարՆիկոլ Փաշինյանը՝ ամենաարդարացի բողոքների մասին Մենք մրցակցության մեջ հաղթող ենք դուրս գալու․ «ՔՈ» International SOS կազմակերպությունը հայտնել է զբոսաշրջիկների համար ամենառիսկային երկրները Գողություն դեղատնից (տեսանյութ)Մեսսիի ու Պոգբայի հանդիպումը` Դուբայում (լուսանկար)Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Եթե ունեն կոնկրետ փաստեր, ապա պետք է դիմեն իրավապահ մարմիներին․ ինչու են պահանջում կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականըԿալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Յուրա Մովսիսյանը՝ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Գիտեմ, որ հարցնելու եք` ինչու՞ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը. Արամ Սարգսյան6 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄիջազգային հանրությունն ինչպես ցանկանում է՝ թող արձագանքի․ պայմանագիրը պե՛տք է ստորագրվիՆկատողությունից մինչև ծառայությունից ազատում․ Տոնոյանի հրամանըԲակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները Տիմատին, Ուսպենսկայան, Կիրկորովը և հայ աստղաբույլը Դվին հյուրանոցում հարսանիքի են մասնակցել (տեսանյութեր)
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»