16-ամյա դեռահասը կրակի է տվել հայրական տունն այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար նոր հեռախոս գնել (տեսանյութ)
ВидеоLenta.ru-ն գրում է, որ Ինդոնեզիայում 16-ամյա դեռահասը կրակի է տվել հայրական տունն այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար նոր հեռախոս գնել։
Տեղի շերիֆի խոսքով՝ տղային զայրացրել է այն, որ իր հայրը, որը ֆերմեր է, չի կարողացել շտապ նրա համար նոր հեռախոս գնել։ Հայրն ասել է, որ կգնի տղայի համար այդ հեռախոսն Ինդոնեզիայում հունիսի 15-ին նշվող կրոնական տոնի առթիվ։ Սակայն տղան չի ցանկացել այդքան «երկար» սպասել և ի նշան բողոքի՝ խոտ է բերել խոհանոց ու կրակի տվել։
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն տունն ամբողջությամբ այրվել է։
Ոստիկանը նշել է, որ դեռահասը մի անգամ արդեն սպառնացել էր սպանել իր ծնողներին, քանի որ նրանք հրաժարվել էին իր համար մոտոցիկլետ գնել։