00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱրգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters Ընդհանուր սիրո պակաս կա Նկարիչների միությունում ու նկարիչների մեջ. Աշոտ ԹադևոսյանՆոր իշխանությունների գլխավոր զենքը. ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգըՔաղծառայողը դիմել է ՄԻԵԴ՝ տարիներ շարունակ աշխատանքային հետապնդումների ենթարկվելու պատճառովԱշխարհի առաջնություն. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերություններն ունեն պատմական արմատներ, և երկու ժողովուրդների միջև ջերմության պակաս չի զգացվել: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ունեն ընդհանուր տեսակետներ: Կարևորում ենք Կիպրոսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կիպրոսի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացմամբ և կարևորել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը այսուհետ նոր թափ կստանա: «Վստահ եղեք, որ մենք Եվրոպական միությունում  կստանձնենք Հայաստանի ներկայացուցչի դերը և կփորձենք քայլեր իրականացնել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ»,- ասել է Դեմետրիս Սիլուրիսը: Վերջինս հեռանկարային է համարել համագործակցության ընդլայնումը անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում և ավելացրել, որ դրան կարող է էապես նպաստել Կիպրոսի հայ համայնքը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ու այս բնագավառում համագործակցության դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ համագործակցության զարգացումը և հույս հայտնել, որ այս ուղղությամբ առաջիկայում կողմերը կշարունակեն ակտիվ աշխատել:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին և վերահաստատել աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: 

դիտվել է 931 անգամ
Այս թեմայով
Լրահոս
22 Հուն
Սերժ Սարգսյանի մտերմի դեմ քրեական գործ է հարուցվելԱրգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Անցորդները հանել են վարորդին խճաքարի կույտից (լուսանկարներ, տեսանյութ) Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Երևանում ջրհեղեղ է (տեսանյութ)Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օդեսայի մարզպետի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱԱԾ հատուկ օպերացիան՝ «վստրեչի» կամրջի հարևանությամբ (տեսանյութ)Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Մեսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականիցֆավորիտը ես չեմ, այլ Ֆեդերերը. Ջոկովիչ Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters Ընդհանուր սիրո պակաս կա Նկարիչների միությունում ու նկարիչների մեջ. Աշոտ ԹադևոսյանԱնժելա Սարաֆյանը մասնակցել է բարեգործական ակցիայի (լուսանկար) Maitre Gims-ը երգել է «Մի գնա» երգը՝ Նիցցայի կենտրոնում (տեսանյութ) Նոր իշխանությունների գլխավոր զենքը. ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգըՏեսանյութ․ քահանան մկրտության ժամանակ ապտակում է լացող երեխային Քաղծառայողը դիմել է ՄԻԵԴ՝ տարիներ շարունակ աշխատանքային հետապնդումների ենթարկվելու պատճառովԱշխարհի առաջնություն. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ) Samsung Galaxy Note9-ի նոր լուսանկարները արդեն համացանցում են (լուսանկարներ) Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ ԵԼՔ-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազատավանի ԱԱՊԿ-ում նախկին տնօրենի կողմից յուրացումներ և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըԲրազիլիա-Կոստա Ռիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ «Զինված խմբի» գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեցՓաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասինՍննդի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունիՎազորդ Գայանե Չիլոյանը` Բալկանյան երկրների առաջնության հաղթող«Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը». Վահագն ԹևոսյանԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետինՓաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունի
Ամենադիտված