Սոցցանցերում ժեստերի միջոցով շփվելու հարցում խուլ ու համրերին կօգնեն գիտնականները (տեսանյութ)
ՏեսանյութերԳիտնականները հանդես են եկել հայտարարությամբ․ որ կօգնեն խուլ ու համր մարդկանց՝ ժեստերի միջոցով շփվել սոցցանցերում՝ այսպիսով նրանց հնարավորություն տալով մասնակցել սովորական երկխոսությանը։
Առաջին փուլում արդեն ստեղծված է ապագա տեխնոլոգիայի նախատիպը՝ հաղորդչի տեսքով, որը կարելի է հագցնել ձեռքի մատին։ Այն հատուկ ալգորիթմի և սենսորային համակարգի միջոցով կարողանում է հաշվել ժեստերը։ Բոլոր շարժումները սոցցանց են փոխանցվում և գրվում տեսքտային ռեժիմով։
Փորձագետների կարծիքով՝ նման տեխնոլոգիան դյուրացնում է շփումը, քանի որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ երբեմն սովորական ստեղնաշարի միջոցով չեն կարողանում հստակ արտահայտել իրենց մտքերը։