Lurer.com | Որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փյունիկ»-ի ֆուտբոլիստները` Թել-Ավիվ (տեսանյութ)Ինչո՞ւ, որովհետև ազգանունս Ֆարմանյան է, օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունըԱռաջին հետկանչը. նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել Նոր ստեղծվող կուսակցությունը խորհրդարան չանցնելու դեպքում պատրաստվում է հեղափոխություն անելՆիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելՌոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր ՍողոմոնյանԿառավարության շենքում ռումբ կա. ահազանգՖեդերերը շարունակում է պայքարը (տեսանյութ)Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ին

Որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են. 

- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հատվող երթևեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետեի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,
- տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/,
- տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս և խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակ-ներ և այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/: 
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.
- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/,
- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/: 
Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթևեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով /թմբեր/: 

ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները:

 

դիտվել է 21385 անգամ
Լրահոս
15 Օգոս
«ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում. Էմմին կշարունակի Նադեժդա Սարգսյանի աշխատանքըԻսակովի պողոտան դարձել է մահվան պողոտաՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները` Թել-Ավիվ (տեսանյութ)Ինչո՞ւ, որովհետև ազգանունս Ֆարմանյան է, օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունըԱռաջին հետկանչը. նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից Միջոցներ են ձեռնարկվում սրճեփ սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Մահացել Է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել (լրացված) Նոր ստեղծվող կուսակցությունը խորհրդարան չանցնելու դեպքում պատրաստվում է հեղափոխություն անելՆիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելՌոբերտ Քոչարյանը ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու․ Վիկտոր ՍողոմոնյանԿառավարության շենքում ռումբ կա. ահազանգՖեդերերը շարունակում է պայքարը (տեսանյութ)Ադրբեջանը կհարձակվի՞ Ղարաբաղի վրա. Բակո Սահակյանի հարցազրույցը` REGNUM-ինՄայա Պողոսյանը՝ ուլտրակարճ կիսատաբատով (լուսանկար) «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետՀավատում ենք մեր հաղթանակին. Մանուչարյանը Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասինՊավլիկ Մանուկյանը գտնվում է հիվանդանոցումՀարված թիկունքի՞ցՈստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը (տեսանյութ)Լիոնել Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքականՎայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջըԱՄՆ-ում վագրաձին զբոսաշրջիկների մեքենայի լուսամուտից ներս է նայել ու հայտնվել տեսանյութում Նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների. Ռուբեն Հակոբյան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան. «Հրապարակ»ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետի նախաձեռնած հանրահավաքին Քաղաքացիները շատ ակտիվ նախապատրաստվում են հանրահավաքին. «Ժողովուրդ»Աստղագուշակ` օգոստոսի 15-ի համարՕրվա ԽորհուրդըՍուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները. «Ժողովուրդ»Ինչ է հարցրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորը դատաքննությունից առաջ. «Ժողովուրդ» Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ Գեւորգ Դանիելյանը. «Հրապարակ»Երեկվանից ալյուրը թանկացել է. «Հրապարակ»Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձեւեր կգտնի. «Հրապարակ»ՊԵԿ-ում իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք. «Հրապարակ»Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, կարոտն առնում զինվոր եղբորից (տեսանյութ) Ինչո՞ւ են տղամարդիկ կորցնում իրենց սիրելիներին «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)«Թողեիք Քոչարյանը խոսեր, բան հասկանայինք: Վերջապես էտ քրտնաթոր ու ոչխարաբույր ամբոխավարությանը պիտի վերջ տալ» Գիտնականները մահը կանխագուշակելու միջոց են գտել ՔՊ-ն մամուլի խոսնակ ունիԱլեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին