00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում«Շատ հայտնի զորավարներ, որոնք այսօր էլ համարվում են պատմական մեծություններ, իրականում առաջնորդվում էին միայն փառամոլ ամբիցիաներով»․ Իրինա ԴանիելյանՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ընդմկշտ կմնա Հոլանի բարձունքներում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար ԱՀ Նախագահը հանդիպել է բարերարներ Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ Ինչ եղանակ է սպասվումՀայաստանի հարյուրավոր քաղաքացիներ մի քանի օր Վրաստանի տարածքում գտնվում են անտեր ու անօգնական վիճակում Քեյթ Միդլթոնը և արքայազն Հարրին այցելել են BBC-ի լոնդոնյան գրասենյակը (լուսանկարներ)Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ կա 4 վիրավորՎալերի Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային

Վիճաբանություն ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվող նախագծերից մեկի քվեարկության վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության դրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ հայտարարելով, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկում կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որպեսզի հարցը քննարկվի և քվեարկության դրվի մայիսի 23-ի նիստի ընթացքում, որպեսզի մայիսի 24-ին այդ քվեարկության համար կրկին չհավաքվեն:

 ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկն առաջացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի զայրույթը: «Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք տեսնում այս հարցն այսօր քննարկելու»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ էական է, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին ձայնի իրավունք խնդրեց. նա նշեց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Բաղդասարյանն ասաց, որ սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում:

Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց ու տեղից նետեց, թե հենց Վահրամ Բաղդասարյանն  է ուշ ընկալողը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ այստեղ բորբոքել և ճիշտ պատկերացումներ պետք է ունենալ առաջարկի վերաբերյալ: «Առաջարկը հետևյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չանել արտահայտություններ, թե ինչ-որ մեկը ուշ է ընկալում: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քննարկումն ու քվեարկությունը:

Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու  օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորության ընթացակարգին է վերաբերում»,-նշեց նա: Քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել մայիսի 23-ին: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ որպես Ազգային ժողովի նախագահ ինքը կորոշի, թե երբ կլինի հարցի քվեարկությունը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով դիմեց Գևորգ Կոստանյանին: «Երկար տարիներ դատախազ եք եղել, և հիմա նո՞ր է բացվել ձեր սիրտը: Հիմա նո՞ր եք ջիգյար կերել, ելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,-ասաց նա:

Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել: Ընթացքում Միքայելյանը տեղից արձագանքում էր, ինչը Կոստանյանին դուր չեկավ. «Դու-ով մի խոսեք, դուք-ով խոսեք ինձ հետ: Մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում»:

Կրկին միջամտեց Ազգային ժողովի նախագահը: Նա հանդարտեցրեց պատգամավորներին՝ կրկին հորդորելով միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել:

Վարման կարգի վերաբերյալ կրկին ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ոմանց մոտ տպավորություն կա, թե իրենք դեմ են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատմանը, սակայն դա սխալ ընկալում է: Զոհրաբյանը շեշտեց, որ իրենք դեմ են նման արագացված ռեժիմով աշխատելուն:

դիտվել է 17766 անգամ
Լրահոս
18 Նոյ
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում«Շատ հայտնի զորավարներ, որոնք այսօր էլ համարվում են պատմական մեծություններ, իրականում առաջնորդվում էին միայն փառամոլ ամբիցիաներով»․ Իրինա ԴանիելյանՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ընդմկշտ կմնա Հոլանի բարձունքներում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Մուսալեռ ԱՀ Նախագահը հանդիպել է բարերարներ Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ Ինչ եղանակ է սպասվումՀայաստանի հարյուրավոր քաղաքացիներ մի քանի օր Վրաստանի տարածքում գտնվում են անտեր ու անօգնական վիճակում Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար (տեսանյութ) Քեյթ Միդլթոնը և արքայազն Հարրին այցելել են BBC-ի լոնդոնյան գրասենյակը (լուսանկարներ)Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ կա 4 վիրավորՎալերի Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային Ոստիկանությունը համատարած տեռոր է սկսել․ Վարուժան Բաբաջանյան Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում Իրինա Շեյքը և Ստելլա Մակսվելը՝ "Madame Figaro"-ի գայթակղիչ ֆոտոշարքումՇաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի (տեսանյութ) ՀՀ վարչապետի բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորենՈր ուժերը կանցնեն խորհրդարան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ցավում եմ Արամ Սարգսյանի համարՀանրային խորհրդում ձևավորվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողով Ընտրական ցուցակները և մարդիկ Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է ավելի քան 600 մեքենա. ԱԻՆ Վերին Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան Արմեն Սարգսյանն Սերջիո Մատարելլան քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացման հարցեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 18-ի համար«ԱրմՔոմեդի» հաղորդման հյուրը քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն է (տեսանյութ) Բողոքի ակցիա՝ Բերդավանում (տեսանյութ)Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ. Արփինե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը The Beautified Project-ի հին երգի նոր մատուցումն Անգլիայում հայտնի Antimatter-ի հետ Վաշինգտոնը հայտարարել է, որ չի նախատեսում Գյուլենի արտահանձնումը Թուրքիային Forbes-ը հայուհուն ներառել է աշխարհի՝ մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում Սելֆին ամերիկացուն փրկել է 99 տարվա բանտարկությունից Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Մահացել է ռուս երգիչ Եվգենի Օսինը Պենելոպե Կրուզն ու Սոֆի Լորենը` Bambi Awards-ին (լուսանկարներ)Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին վթարվել է իրանցու վարած SKANIA-նԼարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենաՄեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը` Royal Foundation-ի միջոցառմանը (լուսանկարներ)Մեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. Արշակ ՍադոյանՔիմ Քարդաշյանը` պապարացիների ուշադրութան կենտրոնում (լուսանկարներ)Վթար ու վրաերթ բենզալցակայանում. կան տուժածներ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա«Գորիս» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել Սարալանջի փողոցը մի քանի ժամով կփակվի Վթար Կոսովոյում. կան զոհեր և վիրավորներ. վերջիններիս մեջ են նաև Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ«Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՆոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»