«Արսենալ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին:
Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացի մասնագետը «զինագործների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով:
Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից:
Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիվա»-ն, «Ալմերիա»-ն, «Վալենսիա»-ն, «Սեւիլիա»-ն ու Մոսկվայի «Սպարտակ»-ը: