Հարրին ու Մեգան Մարքլը՝ 4 հազար դոլարանոց iPhone X Elite-ի վրա (լուսանկարներ)
ԼուսանկարներGoldgenie բրենդին հաջողվել է ստեղծել այնպիսի iPhone X-ի մոդել, որը հետաքրքրություն է առաջացրել: Luxury Launches կայքը, ներկայացվել է թանկարժեք iPhone X-ի՝ մայիսի 19-ին կայացած թագավորական պսակադրության վերաբերյալ մոդելը:
Քսանչորս կարատանոց ոսկուց պատրաստված հեռախոսի հետին պանելին պատկերված են հարսն ու փեսան՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը:
Չորս հազար դոլարանոց նորույթը ստացել է iPhone X Elite անվանումը: Այն արտադրվելու է ընդամենը 99 օրինակով:
Բացի այդ, ներկայացվել է հեռախոսի՝ ադամանդներով զարդարված տարբերակը՝ 4.600 դոլար արժողությամբ: