Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին
ՍպորտՀայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզչի մասին:
«Դժվար էր հրաժեշտ տալ Վենգերին, չնայած որ՝ 6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպավորություններ ստացա նրանից թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփվել, չգիտեմ նրան, բայց հույս ունեմ՝ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին: Մասնագետը ակումբի հետ՝ կնքել է 3 տարվա պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով: