Մի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել էնտեղ ու կողպեքը կախել վրան
Հասարակություն«Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց:
Որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի այսօրվա նիստում:
Նշենք, որ այս կենտրոնի աջակցման համար նախորդ տարի գնվել են իզոտոպներ արտադրող սարքեր, դրա համար վերցրել են հսկայական վարկ, սակայն սարքավորումները երբեք գործի չեն գցվել և չեն աշխատել:
Հավելենք, որ այդ սարքավորումների միջոցով բուժվելու էին օնկոլոգիական բազմաթիվ խնդիրներ, այսինքն՝ արտադրված իզոտոպները պետք է իրացվեին հենց Ճառագայթային բուժման կենտրոնում:
Առողջապահության նախարար Արսեն Թորթոյանի պարզաբանումը լսելուց հետո վարչապետ Փաշինյանը նկատեց.
«Մենք մի քանի միլիարդ ծախսել ենք, սարքեր ենք դրել այնտեղ ու կողպեքը կապել ենք վրան, ի՞նչ խնդիր է եղել»-հարցրեց վարչապետը հետաքրքվելով, թե ինչու չի կատարվել պայմանը, որով այս կենտրոնի համար վարկ է վերցվել, որով պետք ռադիոիզոտոպներ արտադրվեին և օնկոլոգիական խնդիրները լուծվեին:
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկել Արդարադատության նախարարի հետ և այստեղ կա իրավական կարգավորման խնդիր՝ հաստատելով, որ գործի 90 տոկոսն արվել է, սակայն սարքավորումնրը այդպես էլ չեն աշխատել:
Վարչապետն առաջարկեց ախտորոշիչ կենտրոնը շահագործելու համար մտածել նաև բաժնետիրական ընկերությունների մասին:
Նշենք, որ խոսքը վերաբերում է շատ թանկ սարքավորումների, որոնք նաև ունեն ժամկետների խնդիր. կարող են ժամկետանց դառնալ: