Սա է ամենակարևոր խնդիրը
ОбществоՀՀ-ում պետք է բացառենք քաղբատարկյալների առկայությունը: Այս մասին այսօր, Կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ քսան տարվա ընթցքում Հայաստանի դատաիրավական համակարգում հսկայական միջոցներ են ծախսվել, բայց դրանից համակարգը չի փոխվել և իրենք դա արել են շատ կարճ ժամանակում:
Փաշինյանը նաև նկատեց, որ Բաղրամյան 26-ից և իշխանական կաբինետից դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի և որևէ դատավոր վճիռ չպետք է կայացնի կաշառքով, և սա է ամենակարևոր խնդիրը:
Վարչապետը հույս հայտնեց, որ Բաղրամյան 26-ից դատավորների վրա հրահանգների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որ դատավորները զանգեր փորձեն ստանալ այլ կոմունիկացաներից:
Ըստ Փաշինյանի՝ եթե մեկը հավակնում է, որ լինի դատավոր, ինքը պետք է իր վրա վերցնի քննվող դատական գործերի վճիռների պատասխանատվությունը: