Գյումրիի «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամը բացահայտեց փոքրիկ երգիչ Բագրատ Մարգարյանին
Science and cultureՖրանսահայ բարերար բաս-բարիտոն, Փարիզի բարձրագույն դպրոցի և Սկոլա Կանտրոումի Փայլուն շրջանավարտ Ֆրանսիահայ մեծ մաեստրո Ադամ Բարրոն լինելով Գյումրիի «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ բացահայտեց փոքրիկ երգիչ Բագրատ Մարգարյանին: Բագրատը մասնակցել է Փարիզում կայացած միջազգային « Prodiges » (հրաշք) մրցույթ-փառատոնին:
Բագրատը համեստ է ու շնորհաշատ և վստահ ենք, որ դեռ մեծ բարձունքների կհասնի: Նա արդեն լուրջ նվաճումների է հասել տարատեսակ հարթակներում և փարիզյան մրցույթի մասնակցությունը լուրջ նվաճում է տաղանդաշատ տղայի համար: Իսկ բարերարը նույն ինքը Մուրադ Ամիրխանյանը, ով ծնունդով Գյումրեցի է՝ մտապես ոգևորում է Բագրատին և վստահ է, որ նա դեռ շատ մեծ հաջողությունների է հասնելու և բարձր է պահելու մեր ազգի պատիվը: