Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ
АрменияՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ կոռուպցիոն սխեմաները, որոնք հիմնականում գնումների, մրցույթների և պետական գումարների բաշխման ոլորտում են, բացահայտման փուլում են: «Սխեմաների բացահայտելը մի կողմ, շատ հաճախ ինչ-որ բան արվում է օրենքի տառին համապատասխան, բայց ոչ արդյունավետ: Այսինքն՝ մի ընկերություն է մասնակցում մրցույթին, տալիս է մեկ գին ու նա է շահում մրցույթը: Այդտեղ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, բայց փաստորեն կան անդրկուլիսային պայմանավորվածություններ: Առնվազն այսուհետ նման բաներ չեն լինելու, չեն լինի նաև պետության շահերին հակասող բաշխումներ, նույնիսկ ոչ մրցութային կարգի դեպքում, որովհետև մենք միջոցառումներ ունենք, որ մրցույթով չեն բաշխվում, այլ կառավարության այլ որոշումներին համապատասխան», լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նկատեց, որ արդեն միջոցների անարդյունավետ բաշխման դեպք արձանագրել է, ու ինքը նման բան իրեն թույլ չէր տա այն պարագայում, երբ առկա են բազմաթիվ ոլորտներ, որտեղ մարդիկ գումարի սղության պատճառով կարող են մահանալ:
Մայիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում Արսեն Թորոսյանը գրառում էր կատարել հետևյալ բովանդակությամբ. «Այսօր պարզեցի, որ մեր ոչ այնքան հարուստ առողջապահականբյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270 մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի, որըիբր թե սանատոր-կուրորտային ծառայություններ է մատուցում տուբերկուլոզով և այլհիվանդություններով տառապող երեխաներին: Հանձնարարել եմ ուսումնասիրել սույնՍՊԸ-ի գործունեությունը և նրանց պետական ֆինանսավորման տրամադրման նպատակահարմարությունը: Եթե կասկածներս հաստատվեն, ապա իրավական մեխանիզմներկգտնենք ֆինանսավորումը դադարեցնելու համար»: