00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նախարարները բլոտ են խաղում (լուսանկար) ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ) ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց գողեր որտե՞ղ չկան. վարչության անդամՈվ դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն էԱնգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

«Նոր» Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել եւ ծնվել է «հնի» մեջ

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

Բոլշեւիկները, 20 թվին իշխանության գալով, փորձեցին ամեն գնով նսեմացնել Առաջին հանրապետությունը: Բայց չնայած Առաջին հանրապետությունը թերություններով լի էր, բայց դա էր այն հիմքը, այն արմատը, որի վրա գոյացավ Սովետական Հայաստանը:

1991-ին նոր իշխող ուժի մի հատվածը փորձում էր նույն կերպ ինքնահաստատվել՝ ժխտելով Սովետական Հայաստանի ժառանգությունը: Չնայած հիմնականում ավելի առողջ դիրքորոշում ընդունվեց այդ հարցում:
Որովհետու որքան էլ կարեւոր էր անցումը դեպի անկախ Հայաստան, բայց անկախ Հայաստանը զրոյից չի կառուցվել, այլ ժառանգել է Սովետականից պատրաստի կառուցվածքներ, այդ թվում՝ պետական ապարատ: Որ որքան էլ թերություններ է ունեցել Սովետականը, բայց հետագա տարիները բացահայտեցին, որ անկախությունն էլ ինքնաբերաբար դրախտ չէ:

1998-ից հետո նոր իշխանությունների քարոզչական քաղաքականության կարեւոր մասն էր ամեն գնով սեւացնել 1990-ականների իշխանությունը, ինքնահաստատվել դրա թերությունների հաշվին: Ու նորից՝ մարդիկ քանդում էին այն արմատն, այն հիմքը, որից իրենք հենց աճել էին:

Հիմա հեղափոխականների մի հատված նույնն է փորձում անել, թե բա՝ Նոր Հայաստան:
Նոր Հայաստան չկա: Նախ՝ Հայաստանը Հայաստան է երեկ, այսօր ու վաղը լինելու է: 
Երկրորդ՝ ավելի նեղ իմաստով ոչ ոք չի չեղարկել 1991-ի անկախության հանրաքվեն ու դրա որոշումները (չնայած 16-ի հուլիսյան ապստամբերի մեջ կային մարդիկ, որոնք դա առաջարկում էին), ու այսօր մենք ապրում ենք 1991-ին հռչակած Հայաստան պետությունում, որի հիմքում էլ իրենց հերթին ընկած են Առաջին հանրապետությունն ու Սովետական Հայաստանը: 
Սա չընդատվող ժառանգական շղթա է, ու ոչ մի նոր Հայաստան էդ իմաստով չկա: 
Վերջապես, եթե խոսքը նորոգման մասին է, ապա մի քիչ մանկամիտ է, դեռ լիարժեք նորոգում չարած, այդքան շեշտել նորը: 
Լուրջ մոտեցումը ենթադրում է, սկզբում, նորոգել իրապես, հետո դրա մասին հայտարարել: 
Մեր խնդիրը ոչ թե զրոյից ինչ-որ նոր բան սարքելն է՝ Չորրորդ հանրապետություն, թե Նոր Հայաստան, այ Հայաստանը նորոգելն է: Այսինքն՝ ընդունելով ժառանգությունը՝ պահպանել ու շարունակել դրա ձեռքբերումները ու վերացնել թերությունները: Հայաստանը զարգացնել, առաջ մղել: Հայաստա՛նը, այլ ոչ թե Նո՛ր Հայաստանը:

Շատերին կարող է սա բառախաղի խնդիր թվալ ընդամենը, բայց սա կարեւոր սկզբունքային հարց է: Կա՛մ մենք շարունակում ենք նախորդ սերունդների գործը, կա՛մ երեխայական ուտոպիզմի գիրկն ընկնելով՝ մեծախոսում ենք Նորի ու Հնի մասին:

Ու Նոր Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել է եւ ծնվել է հնի մեջ: Հենց նոր Հայաստանի առաջին դեմքը հին Հայաստանի քաղաքական դաշտի պրոդուկտ է, բազմաթիվ քաղաքական պայքարների եւ կոմբինացիաների բովով անցած ու թրծված, եւ միայն այդ պատճառով էլ առաջին դեմքը դարձած: 
Սա հայաստանածին գործընթաց էր: 

Ոմանց դուր է գալիս մտածել, որ դա այդպես չէր, որ դա ներմուծված տեխնոլոգիաների ու դրսում սովորած ճշտի արդյունք էր, որովհետեւ իրենց մասնակցությունը գործընթացին հենց այդպիսին է եղել: Եվ նրանք մատնում են իրենց ոչ հայաստանակենտրոն բնույթը: Մյուսներն էլ՝ առանց մտածելու կրկնում են: 
Նրանք չեն հասկանում, որ հաջողել են ոչ թե տեխնոլոգիաներն ու դասագրքային ճշմարտություններն, այլ ժողովորդի համախմբումն ու հայաստանյան քաղաքական դաշտի բովում կոփված քաղաքական առաջնորդը:

 

 

դիտվել է 4942 անգամ
Լրահոս
24 Հուն
Նախարարները բլոտ են խաղում (լուսանկար) ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ) ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց գողեր որտե՞ղ չկան. վարչության անդամՈվ դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն էՆաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Անգլիան ջախջախեց Պանամային և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)Նախորդ իշխանությունների ագահության և լկտիության պատճառով տարիներով լուծում չեն ստացել շատ կարևոր, միևնույն ժամանակ ոչ բարդ խնդիրներԽոշոր ավտովթար. կան վիրավորներԿարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Ղազախստանի ներկայացուցիչն է Ըստ ձեզ՝ ի՞նչ պիտի անի իշխանությունը ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ չի անում «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերն ամուսնացել են (լուսանկարներ) Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Հայտնաբերվել է դիԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ Արայիկ Հարությունյանի կոչը՝ հեռուստաընկերություններինՀայկական նոր բիզնես կենտրոնի արտաքին դիզայնը «քոփի» է արվել Թաթարստանից (ֆոտո) «Խուլ ու համրերը» պահանջում են միության նախագահի հրաժարականըՍուրբ գիրքն ամեն օր Ինչպես կարելի է թողնել ծխելը անգամ առանց դա կամենալու Թուրքիան ընտրում է նախագահ և օրենսդիր մարմին Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբաններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՕրվա աստղագուշակԴոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am
Ամենադիտված