Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարով
AzerbaijanԱդրբեջանի կենտրոնական բանկը երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարով մանաթ է թողարկել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի պատկերով թողարկվել են 200-մանաթանոց թղթադրամները, ինչը միտված է հավերժացնելու նրա հիշատակը:
Հեյդար Ալիևի նկարով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել մայիսի 24-ից: