00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջուր չի լինի Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները և հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերըՄադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում հաստատել դիկտատուրա Շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցներըՀայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար Ֆրանկլին Գոնսալես. Հայկ Պետրոսյանի երգը՝ Նարեկ Սարգսյանի մասին«Ռեալ»-ը խոշոր հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ից (տեսանյութ)Սփյուռքի նախարարությունը կկրճատվի․ նախարարը կդառնա պատգամավոր Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13,7 մլն դրամ

Մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
 
«Վեհափառ Տեր, 
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, 
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, 
Տիկնայք և պարոնայք,
 
Ուրախ եմ այս հնարավորության համար և ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ Երևան մայրաքաղաքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետև, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել: Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և մենք ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը: 
 
Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետև, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել: Եվ հետևաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում: Եվ ի վերջո, մեր ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է: 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարևոր հայեցակարգային բացթողում:
 
Մենք հստակ չձևակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, և մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը:
 
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետևյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը և այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ և երջանիկ Հայաստան: Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետևյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի և ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բնականոն զարգացումը: Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին: 
 
Մենք համոզված ենք, որ այս գործընթացն անշրջելի է և որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է: Այդ հաղթանակն անշրջելի է և այն դառնալու է շարունակական: Շնորհակալ եմ»:  
Լրահոս
13 Դեկ
Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջուր չի լինի Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները և հաջորդ փուլի ուղեգիր նվաճած թիմերըՄադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում հաստատել դիկտատուրա Շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցներըՀայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար Ֆրանկլին Գոնսալես. Հայկ Պետրոսյանի երգը՝ Նարեկ Սարգսյանի մասին«Ռեալ»-ը խոշոր հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ից (տեսանյութ)Սփյուռքի նախարարությունը կկրճատվի․ նախարարը կդառնա պատգամավոր Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13,7 մլն դրամ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ խցանումներից խուսափելու նպատակով Արոնյանն ու Վաշյե Լագրավը կրկին ոչ ոքի խաղացինԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amՀամարձակ տեսքով Բելլա Հադիդը՝ Նյու Յորքում (լուսանկարներ)Մալաթիա–Սեբաստիայում տոնել են Արայիկ Հարությունյանի հաղթանակը (տեսանյութ)Հայաստանն ունի նեգատիվ կոալիցիաներ ստեղծելու ավանդույթՎաչագան Ղազարյանը պատրաստ է մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանըՍտրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան Ովքեր են 2018-ին Google-ում ամենաշատ որոնվածները (լուսանկարներ)Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ. Ալան Դանքն NBA. օրվա արդյունքները ու լավագույն դրվագները (տեսանյութ)Քիմ Քարդաշյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Կասիլյասը կրկնեց Ռոնալդուի արդյունքը (տեսանյութ)Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն Ձերբակալվել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և ներկա աշխատակիցներըԱնխնամ մնացած հայազգի փոքրիկը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ) Ստրասբուրգը՝ կրակոցներից հետո (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ) «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտԶիդանի հանդիպումը՝ նախկին թիմակիցների հետ (լուսանկար)Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Հայաստանում կանցկացվի զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունԲքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Նարեկ Աբգարյանի մենամարտի օրը փոխվել էՌուբեն Վարդանյանի առաջարկը Նիկոլ ՓաշինյանինԴահուկորդ Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի ևս մեկ մրցաշրջան Հայաստանում կանայք ավելի հաճախ են դիտում պոռնոկայքեր, քան տղամարդիկ Գրիգորյանին կալանքի տակ պահելը՝ ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք«Ատլետիկո»-ի ֆուտբոլիստի գեղեցիկուհի կինը (լուսանկարներ)Հրանտ Մելքումայնը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Արտակարգ դեպք Լոռու մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներՄակունցի հետ հանդիպումից հետո կինոռեժիսորը դադարեցրել է հացադուլըԻնչու 133 մանդատանոց խորհրդարանԳողացել են ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի գերեզմանաքարըԱրտաշատում 22-ամյա աղջիկը դանակահարել է 23-ամյա երիտասարդինՄինչև ե՞րբ է Փաշինյանն աշխատելու իր նշանակած կադրերի փոխարեն․ Չարենցավանի դպրոցի թնջուկը
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը«Խայտառակություն ա էլի, մի խոսքով»TOP 50 ռեյտինգային թեկնածուներըԱրտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել Դուբայի «ադամանդապատ» ինքնաթիռըԲոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըԻնչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումըՌուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Հայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Դավիթ Շահնազարյանի դուստրը՝ Նիկոլ Փաշինյանի կողքի՞ն (լուսանկարներ)
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականը«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել