2018-ը պատմական տարի է լինելու. Նախագահ
ՔաղաքականԱյսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի համախմբման առաքելությունը ավելի արդիական է այսօր, և այն պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն:
«Այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցով, համահայկական ջանքերի արդյունք է: Տարեցտարի պետք է կատարելագործվեն մեթոդները՝ ավելի մեծ արդյունք գրանցելու, ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար: Հիմնադրամի բոլոր ծրագրերը ներքուստ միավորող բովանդակություն ունեն»,- ասաց նա:
Նա նշեց՝ Հայաստանում հիմնարար իրադարձություններ են տեղի ունեցել և այդ ֆոնին շատ ակնհայտ է դառնում ազգային համախմբվածության անհրաժեշտությունը. «Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, կարծում եմ 2018 թվականը պատմական տարի է լինելու: Հայաստանը դարձավ խորհրդանական համակարգով երկիր: Դրան հաջորդեցին պատմական իրադարձություններ, որոնց վստահ եմ, որ բոլորը հետևել են: Հայաստանի ժողովրդի անունը աշխարհում ավելի բարձր է, որովհետև աշխարհը տեսավ, որ հայ ժողովուրդը իր կարևորագույն օրերին ունի տաղանդ՝ կրկին անգամ միավորվելու, և միաժամանակ ցույց տալու, որ յուրօրինակ երկիր է, որովհետեւ քաղաքական մեծ փոփոխությունները կարող են տեղի ունենալ խաղաղ ճանապարհով»,- ասաց Սարգսյանը: