Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)
SportԲրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պատրաստվում է ամուսնանալ:
Ֆուտբոլիստը կամուսնանա միանգամից երկու կնոջ հետ: Այս մասին գրում է As-ը:
Հարսանիքը նախատեսված է օգոստոսին: Բրազիլիայում, ինչպես շատ երկրներում, բազմամուսնությունը արգելված է, այդ պատճառով էլ արարողակարգը կկրի ոչ պաշտոնական բնույթ:
Տեղեկացվում է, որ Ռոնալդինյոն Պրիսցելլա Կոլյոյին ու Բեատրիս Սուազային առաջարկություն արել է հունվարին: Հարսանիքին հրավիրված են միայն հարազատները: Նախկին ֆուտբոլիստի քույրը` Դեյզին, հրաժարվել է ներկա գտնվել արարողությանը` բազմամուսնության պատճառով: