Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)
VideoԱմերիկացի եգիչ Նկի Ջեմը youtube-ի իր ալիքում ներկայացրել է Աշխարհի 2018թ-ի առաջնության պաշտոնական երգը:
Live It Up երգը կատարում են դերասան և երգիչ Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը, երգչուհի Էրա Իստրեֆին:
Երգի պաշտոնական տեսահոլովակը կներկայացվի հունիսի 7-ին:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկեզրափակիչհանդիպումը կկայանահուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, ԴոնիՌոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: