Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ)
ВидеоBloomberg-ը գրում է Կալիֆորնիայի դատարանը Samsung-ին պարտավորեցրել է Apple ընկերությանը 539 մլն դոլար վճարել պատենտները խախտելու համար։
Կալիֆորնիայի դատարանը պարզել է, որ հարավկորեական ընկերությունը սմարթֆոնների դիզայնի հետ կապված երեք պատենտ է խախտել։ Խոսքը հեռախոսների կլոր անկյունների, առաջնային պանելի օրինակով տեղադրված «կամարի» և էկրանին հավելվածների ցանցի մասին է։ Բացի այդ, ատենալակները հանգել են եզրակացության, որ Samsung-ը խախտել է նաև սարքավորման աշխատանքի սկզբունքները պաշտպանող երկու պատենտ ևս։
Samsung-ի շահերը պաշտպանող փաստաբան Ջոն Քվինն ասել է, որ սահմանված վճիռը «ապացույցներով չի հաստատվում» և ընկերությունը կբողոքարկի վճիռը։