Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՄայիսի 19-ին Վինձորի պալատում կայացել է հարսանեկան արարողություններից մեկը, որի ժամանակ արքայազն Հարրին ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ՝ նրան պաշտոնապես դարձնելով Սասեքսի դքսուհի:
Daily Mail-ը գրում է, որ թագավորական պսակադրությունը շարժել է բոլորի հետաքրքրությունը՝ այդ թվում նաև երեխաների:
Փոքրիկ հերոսները վերարտադրել են Հարրիի ու Մեգանի հարսանիքը՝ փորձելով ամեն ինչ մանուկներին բնորոշ ձևով ներկայացնել:
Ինքնատիպ ֆոտոնախագծի հեղինակը նյույորքաբնակ Տրիսիա Մեսերուն է: Նրան հաջողվել է արտաքնապես հարսին ու փեսային նման երեխաներ գտնել ու նրանց համապատասխան հագուստներ հագցնելով՝ նկարահանել: