Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօր
SportԱյսօր «Ռեալ»-ն ու «Լիվերպուլ» Կիևում կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Մադրիդի «Ռեալ»-ը կարող է դառնալ առաջին թիմը, որը երեք անգամ անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգայում: «Լիվերպուլ»-ին է պատկանում մեկ այլ ռեկորդ` անգլիացիները ընթացիկ մրցաշրջանում խփել են 46 գոլ, ինչը այս մրցաշարի ռեկորդն է:
Եթե Մադրիդի «Ռեալ»-ը հաղթի այս խաղում, ապա Ռոնալդուն կդառնա ֆուտբոլի պատմությա դեռևս միակ ֆուտբոլիսն, ով հաղթել է ՉԼ-ում 5 անգամ:
Այս թիմերը միմյանց միջև մրցել են 5 անգամ և բոլորն էլ Չեմպիոնների լիգայի շրջանակներում: «Լիվերպուլ»-ը երեք հաղթանակ է տոնել, իսկ երկու հանդիպում ավարտել է պարտությամբ: Վերջին անգամ ակումբերը մրցել են 2014/15 մրցաշրջանի խմբային փուլի ժամանակ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այն նույն մարզադաշտում, ինչ որ Եվրո-2012-ի եզրափակիչը: Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: