00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամները սկսում են մրցելույթները աշխարհի առաջնությունումԶորացրված սպաները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմացԿառավարությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել Ինչու չէր ձերբակալվել կնոջը ծեծելով սպանած ամուսինը. պարզաբանում է Նելլի Դուրյանը Ընտրություններին «ասողներ» չպետք է լինեն. ՓաշինյանԼևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի մրցաշարում Հրաչյա Հակոբյանը ներկայացրեց, թե որ կայքերում կարգելվեն վիճակախաղերի գովազդներըԵս հիասթափված եմ․ Սամվել Ֆարմանյան Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ ՈւՂԻՂ

Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է»

Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Ջաղինյան, վերջին օրերին Հանրային հեռուստաընկերությունը հանրային «խոշորացույցի» տակ է, ու տարբեր խմբերում պարբերաբար հնչում է Ձեր հրաժարականի պահանջը: Ծանոթ լինելով բացահայտվող փաստերին, չե՞ք կարծում, որ այդ պահանջն արդարացված է: 

 - Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է, բայց այդպես է ոչ միայն վերջին օրերին, այլեւ եղել է միշտ՝ անկախ իմ ղեկավարման տարիներից:  

 Հանրայինը վերջին տարիներին անցել է բոլոր հնարավոր ստուգումները, ըստ այդմ, կոռեկտ չի լինի մեկնաբանել իմ հրաժարականի պահանջի օբյեկտիվ լինել-չլինելը: Բայց եթե որպես հիմք ընդունում եք վերջին օրերի այսպես կոչված «բացահայտումները», ապա դրանք իրականության հետ կապ չունեն։ 

 Որոշ դեպքերում հղում է արվում հին օրենքներին, որոնք արդեն երկար տարիներ չեն գործում: Գուցե դրանք հարմար են մեղադրանքի համար, բայց չունեն իրավական ուժ եւ առնչություն իրականության հետ։ Ասում են՝ ի՞նչ իրավունքով եք հաղորդումներ գնում կամ պատվիրում այլ ընկերություններին, ինչն, ի դեպ, մեր օրինական իրավունքն է: Բայց մյուս դեպքում նույն մարդիկ դժգոհում են, թե ինչու ենք դադարեցրել նմանատիպ պայմանագիրն իրենց ընկերության հետ: Իսկ 2 միլիարդ դրամի «խախտման» մասին հիշատակումն ընդհանրապես թյուրիմացության մեջ է գցել մարդկանց:  

 - Այսինքն, 2 մլրդի խախտում չի՞ եղել:

 - Իհարկե, 2 մլրդ դրամի խախտում չի եղել: Եղել են անճշտություններ եւ անհամապատասխանություններ: «Խախտում» բառն ընդամենը իրավական ձեւակերպում է, որը, սակայն, չի նշանակում հափշտակում կամ յուրացում, ինչպես որ հասկացել է մարդկանց մի մասը: 

 Պատկերացրեք, օրինակ, ապրիլին ծախսային տողով պայմանական 100 դրամով պետք է գնեինք տեսախցիկ, բայց անհրաժեշտություն է առաջացել գնել ձայնային վահանակ: Հաջորդ ամիս ծախսային տողով նախատեսված ձայնային վահանակի փոխարեն արդեն գնվել է այն տեսախցիկը՝ նույն՝ պայմանական 100 դրամով: Արդյունքում առկա են եւ՛ տեսախցիկը, եւ՛ ձայնային վահանակը, բայց գրանցվում է պայմանական 200 դրամի շեղում հաշվապահական ձեւակերպման մեջ: Այսպիսի խախտումներից է գոյացել է այդ թիվը: Մեջբերում անեմ պաշտոնական հաղորդագրությունից. 

 «Նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձեւակերպման ենթակա գումար, իսկ 1.692.8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձեւակերպման եւ այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»։

 Այս փաստերը իրենց պատասխաններով հավաստում են նաեւ ստուգող մարմինները, սակայն, ստացվում է, որ ոմանց ստուգող մարմնի կարծիքը եւս հետաքրքիր չէ։ 

 - Հանրայինը պետական բյուջեից դրամաշնորհով ֆինանսավորվող կազմակերպություն է, սակայն նաեւ խոշոր վարկ է վերցրել: Ի՞նչ նպատակներով է ծախսվել այդ վարկը:

 - 2013-ից ի վեր, երբ ստանձնեցի պարտականություններս, Հանրային հեռուստաընկերությունում եւ Խորհրդի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում իրականացրեցինք շենք-շինությունների պահպանման, տեխնիկայի վերազինման, ընկերության իրավական կարգավիճակի եւ եթերացանցի լայնածավալ ուսումնասիրություն: 

 Հանրային հեռուստաընկերության տարածքում 10 շենք կար, որոնցից երեքը սեյսմիկ բարձր վթարայնության շենքեր էին, մեկը կիսափլուզված էր: Սեյսմիկ ծառայությունը մեզ «անակնկալ» մատուցեց, երբ տեղեկացրեց, որ չափազանց վտանգավոր է նաեւ գլխավոր մասնաշենքի հիմքերի վիճակը՝ պայմանավորված Նորքում առկա սողանքներով: Ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմնանորոգման կարիք ունեն Հանրայինի տարածում գտնվող բոլոր շենք-շինությունները։ 

 Դրա հետ մեկտեղ միջազգային նորմերը եւ մեր երկրի օրենսդրությունը պահանջում էին անցում կատարել դեպի թվային տեխնոլոգիաներ, իսկ մեր ամբողջ տեխնիկան անալոգային էր, եւ հեռուստաընկերությունը պետք էր նախապատրաստել թվային եթերի: Այս ամենը միանվագ խոշոր գումար էր պահանջում, եւ դրա լուծումը այդ պահին վարկավորումն էր, ինչը մանրամասն քննարկվել եւ համաձայնեցվել էր համապատասխան գերատեսչությունների հետ եւ համատեղ որոշում էր կայացվել: 

 Արդեն մի քանի տարի է (չնայած այդ գործընթացը պարբերական բնույթ է կրում), հեռուստաընկերությունն աշխատում է մի մեծ հատվածի վերազինված տեխնիկայով եւ շենքային գերազանց պայմաններում։ Եթե այդ փոփոխությունները չանեինք, այսօր, վստահ եմ, կմեղադրվեինք անգործության մեջ։

 - Ի՞նչ կասեք Հանրայինի եթերացանցի պարտավորությունների մասին:

 - Իհարկե, բոլոր պարտավորությունները սահմանված են օրենքով, որին մենք հետեւում ենք տառի ճշտությամբ: Հանրայինի պարտավորություններից է միջազգային մակարդակի սպորտային եւ մշակութային իրադարձությունների հեռարձակումը, մանկական, կրթական մշակութային եւ ճանաչողական հաղորդումների ցուցադրումը։ Հանրայինը, թերևս, միակ հեռուստաընկերությունն է, որը բացառապես լիցենզավորված կոնտենտ է գնում՝ գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմեր, ֆորմատներ: Դրանք ամբողջությամբ կրկնօրինակվում են՝ նույնիսկ երգերը։ Ֆիլմերը կրկնօրինակվում են 6-8 տարբեր պրոֆեսիոնալ ձայների ձայնադրմամբ: 

 

Հանրայինը իր մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսների հաշվին նկարահանում, մոնտաժում եւ արխիվացնում է բոլոր պետական նշանակության միջոցառումները, որոնք ամսական կտրվածքով մոտ երկու տասնյակ են: Միայն դասական երաժշտության ասպարեզում նկարահանված պրեմիերաները, փառատոնները եւ հատուկ համերգները արդեն լուրջ ծավալ են կազմում: Երբեմն ժամանակացույցն այնքան ծանրաբեռնված է եղել, որ Հանրայինը ստիպված է եղել ռազմավարական պլանը իրականացնելու նպատակով դիմել վստահելի եւ պրոֆեսիոնալ ընկերությունների օգնությանը:

 Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 8295 անգամ
Լրահոս
15 Նոյ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամները սկսում են մրցելույթները աշխարհի առաջնությունումԶորացրված սպաները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմացԳագիկ Ծառուկյանը Աբովյանում հսկայածավալ բնակարանաշինություն է սկսել (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել Ինչու չէր ձերբակալվել կնոջը ծեծելով սպանած ամուսինը. պարզաբանում է Նելլի Դուրյանը Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբացԸնտրություններին «ասողներ» չպետք է լինեն. ՓաշինյանԼևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի մրցաշարում Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվարկել 1,5 օր Հրաչյա Հակոբյանը ներկայացրեց, թե որ կայքերում կարգելվեն վիճակախաղերի գովազդները«Արագած»-ի հերթական հաղթանակըԵս հիասթափված եմ․ Սամվել Ֆարմանյան Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ ՈւՂԻՂԴատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են․ ԱԻՆ Աստղագուշակ՝ նոյեմբերի 15-ի համարՀայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը Օրվա խորհուրդըՄահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Չի՛ կարող լինել միակողմանի զիջում. Վիգեն ՍարգսյանՄեկնարկել է ԱԺ նիստը․ ՈւՂԻՂԻսագուլյանին չի օգնել նաև Քոչարյանը. «Ժամանակ» «Փաստ». ԱԽ պաշտոնյայի ունեցվածքը«Փաստ». Աշոտյանը կարո՞ղ է առանց Ավշարի Արայիկի ու Ալեքսանյանի իր տեղն ապահովել դաշտում«Բա Փաշինյանի եղբորորդին հավաքարա՞ր կամ պահա՞կ աշխատի». «Հրապարակ» «Հրապարակ». ՔՊ-ն զգուշացրել է «Ժողովուրդ». Սադրա՞նք, թե՞ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ «Ժամանակ». Երեւանի վրայով ընդդեմ Մոսկվայի«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն Սամվել Ալեքսանյանը կօգնիՖեդերերի առաջին հաղթանակը` Լոնդոնում ընթացող մրցաշարում Հնաբնակների ներկայացրած ցուցակը կարող է աշխատել իրենց դեմ. քաղաքագետ Դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ Իրանում «Մետաղադրամների սուլթանին» մահապատժի են ենթարկել տնտեսությունը քայքայելու մեղադրանքով Մեղադրանքներ են առաջադրվել Մարտունիի երկու բնակչի. քրգործն ուղարկվել է դատարան Բարձրակարգ նորաձևություն՝ աղբից (տեսանյութ) NBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Օբամաները 60 մլն դոլար կստանան իրենց հուշերի տպագրության համար Անկասկած Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչն է. ՄարադոնաԱպօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ) Մխիթարյանը` Sky Sports-ի հարյուր լավագույն խաղացողների ցանկումԸնտրություններն իրենց տարամաբանությամբ չեն տարբերվի նախկինում տեղի ունեցածներից․ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան «Իմ ընկեր, իմ օգնական…» Էմմիի ջերմ շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար) Այս դիմահարդարմամբ չեք ամաչի ներկայանալ հանրությանը․ Գոհար Ավետիսյան (տեսանյութ)«Օգնեցե՜ք, մոտս սրացում է սկսվել, շտապ ոճի պատվաստանյութ ներարկեք». VARDA Սմբատ Լպուտյանը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում Մարոկկոյի թագավորը քնել է Մելանյա Թրամփի կողքին ու բարկացրել Դոնալդ Թրամփին (տեսանյութ) ՊԵԿ - «Գազպրոմ Արմենիա» փոխհրաձգությունը շարունակվում էՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը ՀԱԿ-ը ընտրություններից հետո կփորձի համախմբել հանրությանը
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»