Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվել
Emergency CaseՄայիսի 26-ին, ժամը 18։12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նախկին ԱԳ նախարարության շենքի տանիքից քարեր են թափվել․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Կառավարության 2-րդ մասնաշենքի ԱԳ նախարարության նախկին վարչական շենքի արտաքին պատից քարերի կտորներ են պոկվել և ընկել մայթին:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին։