«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)
ВидеоՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի առաջարկով սկսում են երեխաների համար հեքիաթ կարդալու ակցիա, որը կտեւի մինչեւ հունիսի մեկը: Ակցիան սկսում է ինքը՝ Լիլիթ Մակունցը, ով կարդում է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը: