«Արսենալ»-ը սկսել է բանակցությունները «Բորուսիա»-ի հետ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, հնարավոր է՝ ակումբը լքի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ը, որն արդեն սկսել է բանակցությունները գերմանական ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը անգլիական ակումբը 15 մլն եվրո է առաջարկում հույն ֆուտբոլիստի համար, գերմանական կողմը 18 մլն եվրո է պահանջում:
Սոկրատիսի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է մեկ տարուց:
Այս առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 30 խաղի և խփել երկու գոլ: