«Զառա-շոու» (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց մի քանի տասնյակ երիտասարդներ յուրօրինակ ցույց էին անում՝ «Զառային անջատեք, ողջամտությունը միացրեք», «Զառա-շոու», կարգախոսներով: Ցուցարարները նման քայլով դիմավորում էին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին և նրա թիմին, ովքեր նախապես հայտարարել էին, որ բողոքի ակցիա կիրականացնեն Երևանի քաղքապետարանի դիմաց: Նրանք իրենց հետ վերցրել էին փուչիկներ և պոպկորն՝ իրենց որակավորմամբ՝ «Փոտանջյանի կազմակերպած հերթական շոուն» դիտելու համար:
Ակցիայի կազմակերպիչներից՝ Սևան Աղաջանյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Մեր նպատակն է մեկ անգամ ևս ի ցույց դնել հանրությանը, որ կան իրական պայքարողներ և պարզապես շոումեններ, որոնց նպատակը միայն շոու կազմակերպելն է»:
Սևան Աղաջանյանը նաև պատմեց, որ Զարուհի Փոստանջյանը խոստացած ցույցը չի կազմակերպել. մի քանի անգամ պտտվել է իրականացվող ակցիայի կողքով և լուռ հեռացել: