Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը
ՍպորտԵգիպտոսի հավաքականի և «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը: Ըստ ամենայնի, Սալահը բաց կթողնի մունդիալի առաջին հանդիպումը, որտեղ «անապատի արծիվները» կխաղան Ուրուգվայի հետ: Սակայն հունիսի 19-ին կլինի Ռուսաստան-Եգիպտոս խաղը, որին, հնարավոր է, որ մասնակցի Սալահը:
Մուհամեդ Սալահը վնասվածք էր ստացել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի 30-րդ րոպեին: «Ռեալ»-ի պաշտպան Ռամոսի հետ բախումից հետո Սալահը վնասել էր ուսը:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: