Չգիտեմ, թե երբ, բայց անպայման վերադառնալու եմ «Ռեալ». Կասիլյաս
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ուզում է նորից վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Այս մասին գրում է իսպանական AS-ը:
«Չգիտեմ, թե երբ, բայց անպայման վերադառնալու եմ «Ռեալ»: Կայացել եմ որպես ֆուտբոլիստ հենց Մադրիդում և մինչ օրս էլ կապված եմ նրանց հետ»,-ասել է Կասիլյասը:
Իկեր Կասիլյասն այժմ հանդես է գալիս պորտուգալական «Պորտու»-ի կազմում: Դարպասապահը «Ռեալ»-ի կազմում խաղացել է 1999-2015 թվականներին: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: