Երիտասարդը ցանկանում է անսեռ այլմոլորակայինի նմանվել (լուսանկար)
ԼուսանկարներNew York Post-ը հայտնում է, որ Լոս Անջելեսում բնակվող դիմահարդարը ցանկանում է հեռացնել սեռական օրգանները իր երազանքին հասնելու՝ այլմոլորակայինի տեսք ունենալու համար։ Պլաստիկ վիրաբույժները զգուշացրել են նրան, որ գործնականում դա անհնար է։ 23-ամյա Վինի Օհն իր կերպարանափոխության համար արդեն 60 հազար դոլար է ծախսել, և այժմ նա ցանկանում է անսեռ դառնալ։ Այլմոլորակայինի նմանվելու համար երիտասարդը ավելի քան 100 պրոցեդուրա է անցել։
«Ես ցանկանում եմ իմ սեռական օրգաններն այնպես փոխել, որ այնտեղ ոչինչ չլինի։ Պարզապես անցք, որի միջոցով կկարողանամ միզել։ Ես ցանկանում եմ դրանք հեռացնել, քանի որ այդպես ապրելն ավելի հեշտ կլինի»,-ասել է նա։
Բևերլի Հիլզում աշխատող հայտնի պլաստիկ վիրաբույժ բժիշկ Սիմոնին կարծում է, որ նման գործընթացը վտանգավոր է, քանի որ կանդրադառնա օրգազնիմի բիոքիմիայի վրա։