Տեսանյութ․ մահացու հիվանդ փոքրիկի հուզիչ հանդիպումը Թրամփի հետ
ՏեսանյութերDaily Mail-ը նշում է, որ համացանցում լայն տարածում է գտել տեսանյութը, որի հերոսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ողջագուրվել ցանկացող ութամյա հիվանդ տղան է: Ֆիսքված կադրերում երևում է՝ ինչպես է տղան անհամբեր սպասում, թե երբ է նախագահն ավարտելու իր ելույթն ու նստելու բազկաթոռին:
Կայքը մանրամասնում է, որ արարողության ժամանակ Թրամփը ստորագրել է նոր օրենք, համաձայն որի՝ մահացու հիվանդություն ունեցողները հնարավորություն են ստանում բուժման ընթացքում կիրառել այնպիսի դեղամիջոցներ, որոնք դեռևս չեն հաստատվել իշխանությունների կողմից:
Տեսանյութում երևում է, որ օրենքը ստորագրելուց հետո Թրամփը գրիչը տալիս է փոքրիկին, որը մահացու հիվանդ է: Երեխան դրանից ուրախանում է ու փորձում գրկել նախագահին: Սակայն վերջինը չի նկատում դա ու շարունակում է խոսել: Սակայն վայրկյաններ անց Թրամփը գրկում է տղային ու համբուրում ճակատը: