Կիևի դատարանն օրինական ճանաչեց Սահակաշվիլիի արտաքսումը Լեհաստան
RussiaԿիևի շրջանային վարչական դատարանը մերժել է բավարարել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի հայցը նրան Լեհաստան արտաքսելու որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ, հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը:
«Կիև քաղաքի շրջանային վարչական դատարանը, քննելով Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության, Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության վարչակազմի դեմ Սահակաշվիլիի հայցին առնչվող գործը, որոշում է ընդունել՝ մերժել Սաակաշվիլիին հայցային պահանջների բավարարման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ: Սաակաշվիլին դատարանին խնդրել էր անօրինական ճանաչել արտաքսման որոշումը, նաև միգրացիոն ծառայությանը պարտավորեցնել՝ չեղարկելու այն: Դատարանը վճռել է, որ Սաակաշվիլին՝ որպես անօրինականորեն Ուկրաինայի տարածքում գտնվող անձ, Լեհաստան էարտաքսվել ստանդարտ ընթացակարգով՝ Ուկրաինայի և Եվրոպական հանրակցության միջև հայրենադարձության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա: