Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին 

«Փաստ». «Մարդիկ կան, որ նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատեր». Գագիկ Ծառուկյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, բնականաբար, խաղի նոր կանոններ են սահմանել: Նոր կանոնների նոր տրամաբանությամբ բոլորը հավասար են օրենքի առջև, այսինքն՝ այլևս արտոնյալներ չպետք է լինեն: Սա առիթ հանդիսացավ, որ մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձին ու բիզնեսին առնչվող տարբեր մեկնաբանություններ շրջանառվեն: Սակայն պարզվում է, որ դրանք բոլորն էլ օդից վերցված խոսակցությունների մակարդակի են: Ասեկոսեների մակարդակի խոսակցություններին վերջ տալու և մամուլով հնչեցվող հարցադրումների մասին ամբողջական պատկեր ներկայացնելու համար «Փաստ»–ը փորձեց անձամբ Գագիկ Ծառուկյանից տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի իր անվան շուրջ ծավալվող «քննարկումների» մասին: Գ. Ծառուկյանը նշեց, որ չնայած մեր երկրում հեղափոխություն եղավ, բայց մեր երկրի լրատվամիջոցների աշխատանքի և մտածելակերպի մեջ այդպես էլ ոչ մի փոփոխություն չեղավ: «Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, երբ ցանկանան: Մեր դռները բաց են, բայց ամենակարևորն այն է, որ մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը մենաշնորհներ ունի, ամենաարհեստական հարստացողն ինքն է և այլն: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ եթե Ծառուկյանը դրսի բիզնեսներից գումարներ չբերի Հայաստան, այստեղի բոլոր բիզնեսները բանկրոտի կգնան: ԱԱԾ–ն ներկայացրել է բոլոր ապօրինի հարստացածների մասին, բոլորի կենսագրությունն ու գործերը կան: Բայց որոշ լրատվամիջոցներ պատվերներ են կատարում ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում»,– ասաց Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով ցեմենտի բիզնեսում մենաշնորհային դիրք գրավելու մասին մամուլի հրապարակումներին՝ նա նշեց, որ Հայաստանում ցեմենտ արտադրող տարբեր մարդկանց պատկանող գործարաններ և տարբեր ներկրողներ կան: Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայաստանում այս ոլորտը մենաշնորհային է: «Առանց հասկանալու, որ Հայաստանում 4 ցեմենտի գործարան կա, Իրանից և Վրաստանից ներկրում են, մամուլում գրում են, թե մենաշնորհ է: Ինչպե՞ս կարելի է մենաշնորհը չտարբերել ազատ բիզնեսից: Բացի այդ, եթե ես «Արարատի» ցեմենտի գործարանին տիրություն չանեմ, անմիջապես կփակվի և 1200 աշխատող կդառնա գործազուրկ: Այդ գործարանի մեկ ամսվա աշխատանքի դեպքում միայն գազի դիմաց 3 մլն դոլար գումար եմ վճարում, հոսանքի դիմաց ամսական 1 մլն 200 հազար դոլար գումար եմ վճարում: Եթե այդ գումարները չվճարվեն, երկրորդ օրը գազն էլ, լույսն էլ կանջատեն: Խոսում են կազինոյի մասին՝ առանց հաշվի առնելու, որ ներդրողները 100 մլն դոլարի փոխարեն 150 մլն գումար են մեր երկրում ներդրել: Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում միայն կազինոյից: Այդ ամեն ինչը ստուգել են, կարող են նորից ստուգել: Այս ամենի մասին առանց տեղեկանալու անհիմն լուրեր են տարածում: Դա արդարացի՞ է», – ասաց Գ. Ծառուկյանը:

Նա նշեց նաև, որ մամուլի պատվերները ԱԱԾ–ին իր կողմը շեղելու նպատակ են հետապնդում, սակայն դա ոչ մեկին չի հաջողվի, քանի որ անվտանգության ծառայությունները բոլորի մասին էլ հստակ տեղեկությունների տիրապետում են: Խոսելով օրերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված կոռուպցիոն շղթայի հայտնաբերման մասին, որի արդյունքում հսկայական գումարներ են շրջանցել պետական բյուջեն, Գ. Ծառուկյանն ասաց, որ իրականում տվյալ պահի իշխանություններն են թելադրում խաղի կանոնները: «Բոլորն էլ գիտեն, թե ով ինչով է զբաղվում, ինչ է արտահանում, ինչ է ներմուծում: Պատգամավորն ասում է՝ իրեն ինչպես ասել են, այնպես էլ աշխատել է: Հիմա խաղի կանոնները փոխվել են, և նոր վարչապետը նոր խաղի կանոններ է սահմանել, ուստի բոլորն էլ պետք է նոր խաղի կանոններով աշխատեն: Այնպես որ, բոլորն էլ գիտեն, թե Սամվել Ալեքսանյանն ինչ է անում, ինչ է «շնչում», ինչ է «ուտում», որտեղից ինչքան գումար է աշխատում: Այդ մասին բոլորը գիտեն: Կարգ ու կանոն է դրված եղել, ինքն էլ ասել է, որ աշխատել է այն խաղի կանոններով, ինչպես իրեն ասել են: Ցանկացած իշխանություն, հարկային մարմիններ, իրենք են թելադրում խաղի կանոնները, և այդ խաղի կանոններով էլ պետք է բոլորը առաջ շարժվեն»,–ասաց Գ. Ծառուկյանը: Անդրադառնալով բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից երբեմն–երբեմն դեպի իր կողմն ուղղվող «սլաքներին»՝ նա նշեց, որ օլիգարխները նրանք են, ովքեր իշխանությունը ծառայեցրել են իրենց հարստացմանը և հարստացել են պետության հաշվին: «Մարդիկ կան, որ երբեք նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատերեր: Խոսքը նրանց է վերաբերում: Նրանք պետք է պատասխան տան դրա համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա բոլորն էլ գիտեն, թե ես ինչպես եմ զրոյական կարգավիճակից 30 տարիների ընթացքում կամաց–կամաց գումարներ ստեղծել և հասել այս օրվան: Աստված վերևից նայում է: Ով կարողանում է ճիշտ ապրել և աշխատել, նա էլ հաջողության է հասնում: Այսինքն, Աստված է մարդուն հաջողակ դարձնում, և ով բարի է, կամեցող է, գնահատող է, հավատարիմ է, նվիրված է, անպայման հաջողության է հասնում: Եվ նման մարդկանց մեկը հազար է դառնում: Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած իմ բիզնեսներին, ապա կարող եք ճշտել, որ իմ դրսի բիզնեսներից ամսական 2–3 միլիոն դոլար գումար է գալիս, որ ես կարողանամ Հայաստանի իմ բիզնեսները պահել»,– ասաց Գ. Ծառուկյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Ամենադիտված