Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից. ՀՅԴ Արցախի կոմիտե
ԱրցախՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության և ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է և սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարևորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների և թե՛ հասարակության համար:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր իրավասու մարմիններին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գտնում միջոցներ ձեռնարկել բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ , ովքեր վերոնշյալ և նախկինում տեղի ունեցած նման դեպքերի պարագայում իրենց պաշտոնավարման ընթացքում թույլ են տվել թերացումներ ու բացթողումներ»,- ասվում է հայտարարության մեջ: