Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի առաջիկա գագաթնաժողովների ընթացքում
USAԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նախագահ Դոնալդ Թրամփին չի ուղեկցի Կանադայում G7-ի գագաթնաժողովում եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպմանը: Հունիսի 3-ին այս մասին Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությանը հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը:
Հեռուստաընկերությունն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Մելանյա Թրամփը հանրության առջեւ չի հայտնվել արդեն 24 օր անընդմեջ:
Մայիսի 19-ին Դոնալդ Թրամփի կինը Սպիտակ տուն Էր վերադարձել այն բանից հետո, երբ գրեթե մեկ շաբաթ անցկացրել Էր Վաշինգտոնի մրձակա Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում, որտեղ Էմբոլիզացիայի բուժընթաց Էր անցնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS-ի: