Մոուրինյուն` Մխիթարյանի մասին
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հնարավոր չէ պահել ֆուտբոլիստներին, ովքեր մեկնարկային կազմում չեն լինում: Իրավիճակի նկատմամբ նրանց ռեակցիան կախված է ֆուտբոլիստի խառնվածքից: Մխիթարյանը հասկացավ, որ հոգեպես, ֆիզիկապես և մրցակցության տեսանկյունից պատրաստ չէ: Մխիթարյանի համար դժվար էր հարմարվել խաղային նման կարճ ժամկետների»,- Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում «Daily Star»-ը: