«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին 

Երևանում մեկնարկել է ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարը

Հայաստան

 Հայաստանում հունիսի 4-ից 10-ն անցկացվում է Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը՝ «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո։

Այս մասին  տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով. «Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» և ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիսի 4-ից 10-ը. մուտքն ազատ է:

«Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն. դրանք բացում են մարդկանց աչքերը՝ ի ցույց դնելով ուրիշների պատմությունները: Այս վավերագրական ֆիլմերը կարծում եմ հայ հանդիսատեսին կփոխադրեն Միացյալ Նահանգներ, կօգնեն ավելի լավ հասկանալ ամերիկյան մշակույթը, և որ առավել կարևոր է, այս ֆիլմերն ի ցույց կդնեն անհատի համընդհանուր ուժն ու ազդեցությունը և կքաջալերեն ու կոգեշնչեն բոլորիս, որպեսզի մենք դառնանք ավելի լավը և մեր շրջապատն ու հասարակությունը դարձնենք ավելի լավը», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ֆիլմերի անվճար ցուցադրումներ

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2018-ի ընթացքում, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, կցուցադրվեն 13 վավերագրական ֆիլմեր: Փառատոնը մեկնարկում է «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրմամբ ս.թ. հունիսի 4-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցույց է տալիս ամերիկացի հայտնի թավջութակահար Յո-Յո Մայի համարձակ երաժշտական էքսպերիմենտը, երբ նա տարբեր երկրների տարբեր երաժշտաոճեր ներկայացնող երաժիշտներից ձևավորում է «Մետաքսի ճանապարհ» նվագախումբը, որի անդամները, օգտագործելով երաժշտությունը, ջանում են վերհանել մարդկությանը միավորող կապերը:

Հաջորդիվ, հունիսի 4-ից մինչև 10-ը, ամեն օր ժամը 17:00-ին և 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետևյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» և «Առավել քան գնահատականը»: Մանրամասն ծրագիրը զետեղված է մեր կայքում, տես՝ https://www.usa.am/announce/afs_arm.pdf:

Ծրագրով նախատեսվում է նաև «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրումը Գյումրիում՝ հունիսի 9-ին ժամը 16:00 «Հոկտեմբեր» կինոթատրոնում, և Վանաձորում՝ հունիսի 10-ին ժամը 16:00-ին «Լոռի» կինոակումբում: Երկու տեղում էլ մուտքն ազատ է:

«Այս վավերագրական ֆիլմերն ազդեցիկ պատմություններ են, որտեղ անհատները քայլեր են ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, դպրոցականներն իրենց գյուղերում փորձում են կյանքեր փրկել կամ նկարագրվում են կին բանտարկյալների հետ իրականացվող վերականգնողական աշխատանքները: Դրանց ցույց են տալիս ամերիկյան հասարակության լավ ու վատ կողմերը ու հույսը: Ուստի կարծում եմ, որ այս ֆիլմերը դիտելուց հետո հանդիսատեսը կհեռանա ամերիկյան մշակույթի ու ամերիկյան հոգեբանության ավելի խորը ընկալմամբ ու իմացությամբ». – ասաց դեսպան Միլսը:

Տեսաէֆեկտների վարպետության դասընթաց

Այս տարի «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո ընթացող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը չի սահմանափակվում սոսկ կինոցուցադրումներով. անցած ամիս տեղի ունեցավ տեսաէֆեկտների նորագույն մոտեցումների վերաբերյալ վարպետության դաս, որոնք վարեց ԱՄՆ-ից ժամանած տեսաէֆեկտների մրցանակակիր մասնագետ Դարիուշ Դերախշանին, ինչպես նաև կինոարտադրության արվեստի մասին քննարկում, որը վարեց մոնտաժի մրցանակակիր մասնագետ Ջեյսոն Զելդսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում Դարիուշ Դերախշանին, ով տեսաէֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մասնագետ է և հայտնի է «Ապոկալիպտո», «ՌԷԴ», «Ֆանտաստիկ քառյակը» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում և «Սաութ փարք» հեռուստաշոուի շուրջ կատարած իր աշխատանքով, վարեց մեկ շաբաթ տևողությամբ աշխատարան տեսաէֆեկտների վերաբերյալ, ինչպես նաև աշխատեց ԹՈՒՄՈ-ի  սաների հետ: Ջեյսոն Զելդսը, ով «Անծանոթների մեղեդին» ֆիլմի մոնտաժման աշխատանքներն է կատարել, տեղի կինոարտադրողներին ներկայացրեց մոնտաժի և ռեժիսուրայի ոլորտում իր ունեցած փորձն ու գիտելիքները:

«Ուզում ենք քաջալերել հայկական պատմությունների ներկայացումը հայ կինոարտադրողների կողմից՝ թե՛ տեղի, և թե՛ արտերկրի հանդիսատեսի համար: Այդ իսկ նպատակով մենք հրավիրում ենք ամերիկյան լավագույն գործիչներին, որպեսզի նրանք Հայաստանի կինոարտադրողների հաջորդ սերնդին ներկայացնեն ոլորտի լավագույն փորձը և հաղորդակից դարձնեն իրենց գաղափարներին ու ներշնչանքին», - ասաց դեսպան Միլսը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն
Ամենադիտված