Դել Պոտրոն` քառորդ եզրափակչում է
ՍպորտԱրգենտինացի թենիսիստ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության հաջորդ փուլ:
«Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջանում դել Պոտրոն մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Ինսերի հետ: Արգենտինացին երեք սեթերում նույն 6:4 հաշվով հաղթեց Ինսերին: Դել Պոտրոյի հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակչում՝ Մարին Չիլիչն է:
«Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը: