Մեկամսյա բացակայությունից հետո Մելանյա Թրամփը առաջին անգամ ներկայացել է հանրությանը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերThe Guardian-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մոտ մեկ ամիս տևած բացակայությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը՝ վերջ դնելով իր առողջական վատ վիճակի մասին տարածված խոսակցություններին: 48-ամյա սլովենուհին մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Կայքը նշել է նաև, որ միջոցառումը դռնփակ է անցկացվել, ու լրագրողների մուտքն արգելված է եղել: Սակայն ներկաներից մեկը տեսանկարահանել է առաջին տիկնոջն ու հետո նյութը հրապարակել:
Ավելի ուշ Մելանյա Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ ինքն ու ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը հյուրընկալել են ամերիկացի զոհված զինծառայողների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ տիկին Թրամփը հանրային միջոցառման էր մասնակցել մայիսի 10-ին, ինչից հետո նա երիկամի բարորակ նորագոյացության վիրահատություն է տարել: