Կազանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՌիա Նովոստի գործակալությունը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 5-ին, Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի առևտրի կենտրոններից «Պորտ»-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Թաթարստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Ռոդիգինը՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Նշվում է նաև, որ առևտրի կենտրոնի շենքից տարհանվել է 20 մարդ, որոնք եղել են տեղի աշխատակիցներ, այդ թվում՝ անվտանգության։
Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում և տարածվել 20 քմ տարածքի վրա։