Տեսանյութ․ ցուցադրվում է երկու ինքնաթիռների՝ բախումից խուսափելու պահը (լուսանկարներ, տեսանյութ)
VideoDaily Maily-ը տեսանյութ է հրապարակել, որում Անգլիայի Բիրմինգհեմի օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, որի տեսագրությունը հրապարակվել է համացանցում ու հայտնվել օգտատերերի ուշադրության կենտրոնում: Տեսանյութում ցուցադրվում է երկու ինքնաթիռների՝ բախումից խուսափելու պահը:
Կայքը նշում է, որ ինքնաթիռներից մեկը պատրաստվում էր թռիչքի, իսկ մյուսը՝ վայրէջքի: Մի պահ ինքնաթիռների միջև առավելագույն հեռավորությունը մոտ 150 մետր է եղել:
«Աստված իմ, նայե՛ք: Որքա՜ն մոտիկ է»,-բացականչել է գետնից տեղի ունեցածին հետևող ականատեսը:
Վայրէջք կատարող ինքնաթիռի ուղևորներից մեկի խոսքով՝ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:
«Կեցցե՛ մեր օդաչուն, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել», - գրել է նա Twitter-ում:
Բիրմինգհեմի օդանավակայանի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ սա իրականում «վերահսկվող մանևր» էր: