Հայաստանի համար սա ունիկալ իրադարձություն է լինելու. Նոբել Առուստամյանը` լեգենդների խաղի մասին
ՍպորտՀայաստանում կայանալիք լեգենդների խաղի մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը:
«Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում լինելու համար: Սա Հայաստանի համար ունիկալ միջոցառում է լինելու: Հիշում եմ, թե ինչ էր կատարվում Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված խաղին: Անկեղծ ասած՝ շոկի մեջ էի նրանից, թե Հայաստանում ինչպիսի ջերմությամբ և հյուրընկալությամբ էին ողջունում ֆուտբոլի վետերաններին: Նույնիսկ ֆուտբոլիստներից նշում էին, որ չէին սպասում նման ջերմ վերաբերմունքի»,- նշեց Նոբել Առուստամյանը:
Խոսելով Աշխարհի առաջնության մասին, Առուստամյանը նշեց, որ կարծում է` սենսացիաներ չեն լինի:
Լեգենդների խաղը կկայանա հուլիսի 8-ին, Հանարապետական մարզադաշտում: Խաղը մեկնաբանելու է Առուստամյանը: