1-դարյա շինությունը տեղափոխել են 54 մետրով ու շրջել մոտ 90 աստիճանով (տեսանյութ)
ՏեսանյութերNd Tv-ն հայտնում է, որ Չինական Շանհայում 98 տարի առաջ կառուցված շինությունը տեղափոխել են 54 մետրով ու շրջել մոտ 90 աստիճանով։ Այդկերպ բանվորները տեղ են ազատել առևտրի կենտրոնի կառուցման համար է Nd Tv-ն։
1-դարյա պատմական շինության տեղափոխումը տևել է մոտ 2 շաբաթ ու տեղի է ունեցել հատուկ ռելսերի օգնությամբ։ Օգտագործվել են համակարգչային կառավարմամբ հիդրավլիկ մեխանիզմներ։
«Մենք աշխատել ենք մի քանի փուլով, որովհետև տարածքը շատ սահմանափակ էր։ Արդյունքում՝ շենքը տեղակայվել է այնպես, որ դրա դիմացի մասը լինի այցելուներին դեմ-դիմաց»,- ասել է նախագծի ղեկավար Շենա Վեյը։